ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ / ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարգելի’ դիմորդներ,
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա բակալավրիատի հեռակա ուսուցմամբ ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  1. Պատմություն
  2. Հայոց լեզու և գրականություն
  3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  4. Իրավագիտություն
  5. Մաթեմատիկա
  6. Քիմիա
  7. Դեղագործական քիմիա
  8. Ֆիզիկա
  9. Տնտեսագիտություն
  10. Էլեկտրաէներգետիկա

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019թ.-ի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 25-ը:

Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝

  1. միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
  4. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայություն անցնելու մասին,
  5. արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  6. միջազգային ու հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
  7. 2019թ. ավարտական միասնական քննությունների վկայագիր,
  8. փաստաթղթերի ընդունման, ձևակերպման համար 1500 ՀՀ դրամ և յուրաքանչյուր քննության համար ՀՀ 1500 դրամ վճարելու վերաբերյալ «Արարատ» բանկի անդորրագիրը (արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից):

Տեղեկությունների համար զանգահարել` 098-19-67-14, 077-22-57-27 (պատասխանատու քարտուղար` Անի Գալստյան)

(098) 19-67-12 (հանրային կապերի և լրատվության բաժին)

Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ:

Ընդունելության տեղերի, քննությունների և ուսման վարձավճարների մասին տե’ս այստեղ` կից տեղեկատվական թերթիկում: ԳՊՀ հեռակա ընդունելություն 2019-2020 -բակալավրիատ- տեղեկատվական թերթիկ

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Facebook Comments