ԷՐԱԶՄՈՒՍ + SAH ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ,
Գորիսի պետական համալսարանում իրականացվող Էրազմուս+ SAH (Կարողությունների զարգացում՝ ճարտարապետական ժառանգության կայունության համար) ծրագրի շրջանակում ԳՊՀ-ից 2 ուսանողի հնարավորություն կտրվի ընդգրկվելու ծրագրի շրջանակում ստեղծվելիք միջազգային ուսանողական խմբերում և աշխատելու ոլորտին առնչվող դեպքերի ուսումնասիրությունների (Case Studies) շուրջ։ Մրցույթը հաղթահարած ուսանողները 2023 թ․ հուլիսին կմասնակցեն ծրագրի համակարգող Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանում կազմակերպվելիք ամառային դպրոցին և վերապատրաստման երկշաբաթյա դասընթացին։
Հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. փետրվարի 24-ը ներառյալ international.office@gorsu.am հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով միջազգային ուսանողական խմբում ընդգրկվելու համար կազմակերպվող մրցույթին մասնակցելու ցանկության մասին։
Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժին (հեռ․՝ +374 77986500, էլ․ հասցե՝ international.office@gorsu.am)։