ԳՊՀ-Ն ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԶԱԼՑԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏԻՆ
Գորիսի պետական համալսարանի և Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի միջև կնքված պայմանագրով մայիսի 22-25-ը ԳՊՀ-ն հյուրընկալելու է Զալցբուրգի համալսարանի քրիսոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին: Նա դասախոսությունների շարքով հանդես կգա ԳՊՀ-ի հայագիտության ոլորտով հետաքրքրված ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Քառօրյա հանդիպումների ընթացքում տիկին Դում-Թրագուտը կխոսի հայագիտության ոլորտում Զալցբուրգի համալսարանի գործունեության մասին և կներկայացնի Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը: Նրա և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի նաև քննարկում՝ հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեությունների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը:
22 մայիսի
12:00-13:30- Հայագիտությունը Զալցբուրգում. գիտություն, առաքելություն և կիրք
23 մայիսի
10:30-11:30– Սյունիքից հայ ռազմագերիները՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրո–հունգարական ճամբարներում
24 մայիսի
10:30- 11:50- 17-րդ դարի Սյունիքի կուսանոցները
Սյունիքի լքված գյուղերը
25 մայիսի
10:30- 11:50- Քննարկում՝ հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեությունների վերաբերյալ
Հանդիպումները նշված օրերին տեղի կունենան ԳՊՀ կոնֆերանս սրահում (1-ին մասնաշենք, 3-րդ հարկ)։