ԳՊՀ-Ն ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԶԱԼՑԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏԻՆ

Գորիսի պետական համալսարանի և Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի միջև կնքված պայմանագրով մայիսի 22-25-ը ԳՊՀ-ն հյուրընկալելու է Զալցբուրգի համալսարանի քրիսոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին: Նա դասախոսությունների շարքով հանդես կգա ԳՊՀ-ի հայագիտության ոլորտով հետաքրքրված ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Քառօրյա հանդիպումների ընթացքում տիկին Դում-Թրագուտը կխոսի հայագիտության ոլորտում Զալցբուրգի համալսարանի գործունեության մասին և կներկայացնի Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը: Նրա և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի նաև քննարկում՝ հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեությունների վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը:

22 մայիսի

12:00-13:30-   Հայագիտությունը Զալցբուրգում. գիտություն, առաքելություն և կիրք

23 մայիսի

10:30-11:30Սյունիքից հայ ռազմագերիները՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրոհունգարական ճամբարներում

24 մայիսի

10:30- 11:50- 17-րդ դարի Սյունիքի կուսանոցները

Սյունիքի լքված գյուղերը

25 մայիսի

10:30- 11:50- Քննարկում՝ հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների և այլ գործունեությունների վերաբերյալ

Հանդիպումները նշված օրերին տեղի կունենան ԳՊՀ կոնֆերանս սրահում (1-ին մասնաշենք, 3-րդ հարկ)։

 

Facebook Comments