ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ

Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 5-6-ը կազմակերպում է հանրապետական գիտաժողով:

Զեկուցումների թեմատիկան ազատ է: Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ մասնախմբերով.

Հասարակագիտական և հումանիտար մասնագիտություններ

  • Լեզվաբանություն
  • Գրականագիտություն
  • Մանկավարժություն
  • Հոգեբանություն
  • Պատմություն
  • Իրավագիտություն

Բնագիտական մասնագիտություններ

  • Կենսաբանություն
  • Քիմիա
  • Մաթեմատիկա, ինֆորմատիկա, մեխանիկա
  • Ֆիզիկա

Տնտեսագիտական և ճարտարագիտական մասնագիտություններ

  • Տնտեսագիտություն
  • Էլեկտրոնիկա
  • Էլեկտրաէներգետիկա

Գիտաժողովը նախատեսում է առկա կամ հեռակա ձևեր: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև ասպիրանտներ և հայցորդներ: Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը ներկայացնել դիմում-հայտը, զեկուցումը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորած տարբերակը sssgorsu@gmail.com  էլեկտրոնային հասցեին:

Այն զեկուցումները, որոնք ԳՊՀ ՈՒԳԸ փորձագիտական հանձնաժողովի կողմից կարժանանան երաշխավորության, կտպագրվեն առանձին ժողովածուով:

Գիտաժողովի անցկացման վայրն է Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան:

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:pdf_Icon

Facebook Comments