ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել է ԳՊՀ 2021/2022 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունն առկա համակարգում: Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:
1-ին փուլով (առկա անվճար) մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, որին կարող են մասնակցել միայն Գորիսի պետական համալսարանի 2021թ–ի շրջանավարտները:
2-րդ փուլով (առկա վճարովի) մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով՝ հուլիսի 1-ից մինչև ընթացիկ տարվա սեպտոմբերի 10-ը:
2021թ. Ազգային բանակից տարկետում ստացած մագիստրատուրայի դիմորդները պետք է դիմումը ներկայացնեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը:
Դասիչը Մասնագիտությունը |
Դասիչը Կրթական ծրագիրը |
Ընդամենը Տեղերի քանակը՝ (3=4+5) |
Անվճար |
Վճարովի տեղերի քանակը |
Ուսման վարձի չափը (հազ.դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Կրթական գիտություններ
011101.00.7 |
Կրթության կառավարում
011102.05.7 |
16 | 1 | 15 | 420 |
Ընդհանուր մանկավարժություն
011301.00.7 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
011301.01.7 |
11 | 1 | 10 | 410 |
Մասնագիտական մանկավարժություն
011401.00.7 |
Կենսաբանություն
011401.01.7 |
11 | 1 | 10 | 310 |
Մաթեմատիկա
011401.05.7 |
11 | 1 | 10 | 310 | |
Պատմություն
011401.18.7 |
11 | 1 | 10 | 350 | |
Հայոց լեզու և գրականություն
011401.19.7 |
11 | 1 | 10 | 350 | |
Կառավարում
041301.00.7 |
Զբոսաշրջության կառավարում
041301.11.7 |
16 | 1 | 15 | 420 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ | 87 | 7 | 80 |
Ընդունելության դիմում–հայտը լրացվում է տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում:
Դիմում–հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև (փաստաթղթերի պատճենահանումները կիրականացվեն ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում).
- անձնագրի պատճենը,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 2 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր :
Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2021թ. հունիսի 10-ից 25-ը՝ աշխատանքային օրերին ժամը 1000–ից 1600–ն:
Մրցույթը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ծանոթություն* Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են երկրորդ փուլի ընդունելության ժամանակ դիմում-հայտ լրացնել և մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաշողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին (հեռ.՝ 098-19-67-14; 077-22-57-27):