ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ԳՊՀ 2021/2022 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունն առկա համակարգում: Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:
1-ին փուլով (առկա անվճար) մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, որին կարող են մասնակցել միայն Գորիսի պետական համալսարանի 2021թի շրջանավարտները:
2-րդ փուլով (առկա վճարովի) մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով՝ հուլիսի 1-ից մինչև ընթացիկ տարվա սեպտոմբերի 10-ը:
2021թ. Ազգային բանակից տարկետում ստացած մագիստրատուրայի դիմորդները պետք է դիմումը ներկայացնեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը:

 

Դասիչը
Մասնագիտությունը
Դասիչը
Կրթական ծրագիրը
Ընդամենը
Տեղերի քանակը՝ (3=4+5)
Անվճար Վճարովի
տեղերի քանակը
Ուսման վարձի
չափը (հազ.դրամ)
1 2 3 4 5 6
Կրթական գիտություններ

011101.00.7

Կրթության կառավարում

011102.05.7

16 1 15 420
Ընդհանուր մանկավարժություն

011301.00.7

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

011301.01.7

11 1 10 410
Մասնագիտական մանկավարժություն

011401.00.7

Կենսաբանություն

011401.01.7

11 1 10 310
Մաթեմատիկա

011401.05.7

11 1 10 310
Պատմություն

011401.18.7

11 1 10 350
Հայոց լեզու և գրականություն

011401.19.7

11 1 10 350
Կառավարում

041301.00.7

Զբոսաշրջության կառավարում

041301.11.7

16 1 15 420
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 87 7 80

 Ընդունելության դիմումհայտը լրացվում է տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում:
Դիմումհայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև (փաստաթղթերի պատճենահանումները կիրականացվեն  ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում).

  • անձնագրի պատճենը,
  • դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
  • 2 լուսանկար (3×4 չափի),
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
  • Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր :

Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2021թ. հունիսի 10-ից 25-ը՝ աշխատանքային օրերին ժամը 1000ից 1600ն:
Մրցույթը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  • նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

Ծանոթություն* Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են երկրորդ փուլի ընդունելության ժամանակ դիմում-հայտ լրացնել և մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաշողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին (հեռ.՝ 098-19-67-14;    077-22-57-27):

Facebook Comments