ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Սիրելի՛ դիմորդ.
Մեկնարկել է ԳՊՀ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը:
Ընդունելությունն իրականացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի։
Վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել ԳՊՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները:
Փաստաթղթերն ընդունվում են ինչպես առցանց՝ https://bit.ly/3ldjD6p, այնպես էլ՝ թղթային տարբերակով 2020թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, հարցազրույցը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 14-15-ը։
- Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց-քննություն համապատասխան առարկաներից:
- Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը՝ ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո:
Մինչև դիմում-հայտ լրացնելը Արարատ-բանկ Գորիսի մ/ճ-ից ԳՊՀ-ի հաշվեհամարին (900288000012) պետք է կատարել վճարում 1500 ՀՀ դրամ, անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Մագիստրատուրայի ընդունելության մյուս փուլի մասին կտեղեկացնենք լրացուցիչ, խնդրում ենք հետևել ԳՊՀ-ի պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098- 19-67-14, 077- 22-57-27:
|
Մասնագիտություններ ԱՌԿԱ |
Ընդ. տեղերի թիվը (վճարովի) |
ՈՒսման վարձը (հազ.դրամ) |
| Կրթության կառավարում | 15 | 340 |
| Տարրական մանկավարժություն և մեթոդիկա | 10 | 340 |
| Կենսաբանություն | 5 | 240 |
| Մաթեմատիկա | 10 | 240 |
| Պատմություն | 10 | 320 |
| Հայոց լեզու և գրականություն | 10 | 320 |
| Զբոսաշրջության կառավարում | 15 | 360 |
