ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Սիրելի՛ դիմորդ.
Մեկնարկել է ԳՊՀ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը:
Ընդունելությունն իրականացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի։
Վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել ԳՊՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները:
Փաստաթղթերն ընդունվում են ինչպես առցանց՝ https://bit.ly/3ldjD6p, այնպես էլ՝ թղթային տարբերակով 2020թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, հարցազրույցը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 14-15-ը։

 

  • Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց-քննություն համապատասխան առարկաներից:
  • Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը՝ ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո:

Մինչև դիմում-հայտ լրացնելը Արարատ-բանկ Գորիսի մ/ճ-ից ԳՊՀ-ի հաշվեհամարին (900288000012) պետք է կատարել վճարում 1500 ՀՀ դրամ, անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Մագիստրատուրայի ընդունելության մյուս փուլի մասին կտեղեկացնենք լրացուցիչ, խնդրում ենք հետևել ԳՊՀ-ի պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098- 19-67-14, 077- 22-57-27:

Ընդունող հանձնաժողով

Մասնագիտություններ

ԱՌԿԱ

Ընդ. տեղերի թիվը

 (վճարովի)

ՈՒսման

վարձը

(հազ.դրամ)

Կրթության կառավարում 15 340
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 10 340
Կենսաբանություն 5 240
Մաթեմատիկա 10 240
Պատմություն 10 320
Հայոց լեզու և գրականություն 10 320
Զբոսաշրջության կառավարում 15 360
Facebook Comments