ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ

ԵՊՀ պատմության ֆակուլտետը ԽՍՀՄ ակադեմիկոս Հ. Մանանդյանի ժառանգների աջակցությամբ  հայտարարում է գիտական աշխատանքի մրցույթ՝ նվիրված ԽՍՀՄ ակադեմիկոս, ականավոր հայագետ, պատմաբան, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանի(1873-1952) հիշատակին:

Մրցույթի պայմաններ

  1. Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետում սովորող ուսանողները կամ երիտասարդ գիտնականները՝ առանձին կամ 2-4 հոգանոց աշխատանքային խմբով՝ այլ մասնագիտությունների երիտասարդ գիտնականների ընդգրկմամբ։
  2. Աշխատանքները պետք է նվիրված լինեն Անտիկ և միջնադարյան Հայաստանի պատմության հիմնախնդիրներից հետևյալներին.
  • նյութական և հոգևոր մշակույթ,
  • ռազմարվեստի պատմություն,
  • պատմական աշխարհագրություն,
  • տեղանվանաբանություն,
  • պատմական ժողովրդագրություն

 

  1. Նախագիծը պետք է ունենա հետևյալ բաժինները․
  • Համառոտ բնութագիրը (անոտացիա)
  • Ծրագրի նպատակները և խնդիրները
  • Հետազոտական նախագիծը
  • Իրականացման միջոցներ։ Մեթոդները
  • Օգտագործված գրականության ցանկ

Նախագիծը պետք է ունենա առավելագույնը 5 էջ ծավալ (12 տառաչափ, միջտողային հեռավորությունը 1․15)։

Մասնակցության կարգ

Մասնակցել ցանկացողները պետք է մասնակցության հայտ ներկայացնեն մինչև ս.թ. մարտի 31-ը։ Մրցույթի Ժյուրիի կողմից հայտերի հաստատման դեպքում մասնակիցը/մասնակիցները շարունակում են իրենց աշխատանքը և ներկայացնում են հոդված (2500-6000 բառ) մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը։

Աշխատանքները տրվելու են ոլորտի երկու մասնագետների, որոնք ներկայացնելու են կարծիք։

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են ս.թ. նոյեմբերի 22-ին։

Մրցույթի մասնակիցները ստանալու են պատվոգրեր։ Լավագույն մասնակիցը պարգևատրվելու է նաև դրամաշնորհով՝ 300–500 հազար դրամի չափով, իսկ աշխատանքը հրատարակվելու է։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հistory@ysu.am կամ mxoyanhayk@ysu.am էլեկտրոնային փոստով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-710-601 հեռախոսահամարով։

 

Facebook Comments