ԲԱՑ ԴԱՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2022/05/279484368_2474123876052239_5752814067279082839_n.jpg)
ԳՊՀ hումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Մանուչարյանը ապրիլի 29-ին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար ընդհանուր լեզվաբանության դասընթացի շրջանակներում կազմակերպեց բաց դաս՝ «Հաղորդակցման հիմնական տեսակներն ու կաղապարները» թեմայով։
Բաց դասին ներկա էին նաև ամբիոնի դասախոսները։ Տեսական և գործնական նյութի համադրմամբ ներկայացվեց հաղորդակցման տարբեր տեսակների անհրաժեշտությունը մեր օրերում, դրանց դրսևորման առանձնահատկությունները տարբեր ազգերի մշակույթներում։
Դասի հագեցվածությունը պայմանավորված էր նաև թեստի և «Օդապարիկ» հոգեբանական խաղի առաջադրմամբ, որոնք նպատակ ունեին պարզելու ներկաների հաղորդակցման և ճարտասանական հմտությունները տարբեր իրավիճակներում։
Բաց դասն ամփոփվեց ուսանողների կողմից հաղորդակցման հիմնական կաղապարների ներկայացմամբ։