ԲԱՑ ԴԱՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳՊՀ hումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Մանուչարյանը ապրիլի 29-ին  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար ընդհանուր լեզվաբանության դասընթացի շրջանակներում կազմակերպեց բաց դաս՝ «Հաղորդակցման հիմնական տեսակներն ու կաղապարները» թեմայով։
Բաց դասին ներկա էին նաև ամբիոնի դասախոսները։ Տեսական և գործնական նյութի համադրմամբ ներկայացվեց հաղորդակցման տարբեր տեսակների անհրաժեշտությունը մեր օրերում, դրանց դրսևորման առանձնահատկությունները տարբեր ազգերի մշակույթներում։
Դասի հագեցվածությունը պայմանավորված էր նաև թեստի և «Օդապարիկ» հոգեբանական խաղի առաջադրմամբ, որոնք նպատակ ունեին պարզելու ներկաների հաղորդակցման և ճարտասանական հմտությունները տարբեր իրավիճակներում։

Բաց դասն ամփոփվեց ուսանողների կողմից հաղորդակցման հիմնական  կաղապարների ներկայացմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments