ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼ
Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2021-2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում հայտ: Դիմում հայտը լրացնելու համար այցելել ԳԹԿ-ի կայք՝ www.dimwrd.am
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
Ծածկա
գիրը |
Կրթական ծրագիրը | Ընդունելության տեղ/այդ թվում | Ուսման վարձը հազ.դ | |
անվճար | վճարովի | |||
1 | 2 | 3 | 4 | 5 |
390 | Տարրական մանկավարժություն և մեթոդիկա | 17 | 410 | |
391 | Կենսաբանություն | 1 | 12 | 310 |
392 | Կերպարվեստ | 14 | 350 | |
393 | Պատմություն | 19 | 350 | |
394 | Հայոց լեզու և գրականություն | 13 | 350 | |
395 | Անգլերեն լեզու և գրականություն | 7 | 400 | |
396 | Տնտեսագիտություն | 27 | 420 | |
397 | Կառավարում (ընտ ոլորտի) | 21 | 420 | |
398 | Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա | 15 | 390 | |
399 | Էլեկտրոնիկա | 3 | 17 | 320 |
Ծանոթություն
- Լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:
- Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
- Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամնախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 30-ին:
Հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո ԳՊՀ ընդունված ուսանողները օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետք է բուհ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը.
4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.
5) սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր»:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
Հեռ.՝ 098-19-67-14 , 077-22-57-27: