ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼ

Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2021-2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում հայտ: Դիմում հայտը լրացնելու համար այցելել ԳԹԿ-ի կայք՝ www.dimwrd.am

 

 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ

Ծածկա

գիրը

Կրթական ծրագիրը Ընդունելության տեղ/այդ թվում Ուսման վարձը հազ.դ
անվճար վճարովի
1 2 3 4 5
390 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 17 410
391 Կենսաբանություն 1 12 310
392 Կերպարվեստ 14 350
393 Պատմություն 19 350
394 Հայոց լեզու և գրականություն 13 350
395 Անգլերեն լեզու և գրականություն 7 400
396 Տնտեսագիտություն 27 420
397 Կառավարում (ընտ ոլորտի) 21 420
398 Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 15 390
399 Էլեկտրոնիկա 3 17 320

Ծանոթություն

  • Լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:
  • Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:
  • Դիմորդներն անվճար և վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ միասնական քննության արդյունքով ու բուհերի ընդունելության քննությունների ցանկում երկու աստղանիշով (**) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամնախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 30-ին:
Հիմնական և լրացուցիչ մրցույթների արդյունքները հաստատվելուց հետո ԳՊՀ ընդունված ուսանողները օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետք է բուհ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը).
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը.
4) զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում.
5) սույն կարգի 89-92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր»:
Հարցերի  և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
Հեռ.՝ 098-19-67-14 , 077-22-57-27:

 

Facebook Comments