ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի ասիստենտ Կարինե Գրիգորյանի ղեկավարությամբ թանգարանային պրակտիկայի շրջանակում այցելել են Որոտնավանքի վանական համալիր (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Կարապետ և Սուրբ Ստեփանոս), Թանգու կամուրջ, Սիսիանի[…]

 

ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ...

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում ուսանողների համար անցկացվեցին դասընթացներ՝ «Հուզական և սոցիալական ինտելեկտ» և «Կոնֆլիկտների լուծման հմտություններ» թեմաներով։ Դասընթացները վարեցին ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ[…]

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ՝ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը կազմակերպվող սեմինարներին՝ նախատեսված ԳՊՀ աշխատակիցների և ուսանողների համար։[…]

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՊՀ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ...

Բարի գալուստ Գորիսի պետական համալսարան: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ ուսուցում, նպատակասլացություն, գիտելիքները յուրացնելու պատրաստակամություն: 2025-2026 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելության մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

Կարևորելով հանքարդյունաբերության դերը՝ որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման շարժիչ ուժ` Գորիսի պետական համալսարանի ուսանողների համար հոկտեմբերի 30-ին կազմակերպվեց ճանաչողական այց դեպի երկրի տնտեսության հենասյուներից մեկը և ռազմավարական նշանակություն ունեցող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Այցի շրջանակում տարբեր կրթական ծրագրերով սովորող 22[…]

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Ավանդույթի համաձայն՝ այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի գլխավորությամբ կայացավ տեղեկատվական հանդիպում առաջին կուրսեցիների հետ: Հանդիպման նպատակն էր լսել ուսանողներին հուզող հարցերը, վերհանել ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրները: Հանդիպումն ընթացավ երկխոսության ձևաչափով․ ուսանողները հնարավորություն ունեցան զրուցելու Ուսումնական և գիտական[…]

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2025-Ը ԳՊՀ-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-24-ը ԳՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ CompIIT (Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին) ծրագրի՝ «Միջազգային նախագծերի կառավարման ամառային դպրոցի» բացումը: Հոկտեմբերի 22-ին գումարվեց Էրազմուս+ CompIIT ծրագրի՝  կոնսորցիումի անդամ բուհերի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև[…]

 

ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռավար իրականացվող դասընթացների կազմակերպման ընթացքին, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ իրականացվող[…]

 

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ ՀԱՅԱՍՏԱՆ․ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ»

Հարգելի՛ համալսարանականներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 20–21-ը Երևանում կկայանա «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ը։ Երկօրյա այս միջազգային միջոցառումը մեկ հարկի տակ կհյուրընկալի տարբեր երկրների բարձրաստիճան հյուրերի, առաջատար համալսարանների ղեկավարների, գիտնականների,[…]

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԴՈՒԲԼԻՆԻ...

Էրազմուս+DeSIRe (Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում) ծրագրի շրջանակում ս. թ. հոկտեմբերի 6-10-ը Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում (Իռլանդիայի Հանրապետություն) իրականացվել են երեք ուսումնական մոդուլների և մեկ զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC-1) նախագծման[…]