Բուհի ռազմավարական ծրագրի կատարողականի ընթացիկ մշտադիտարկման շրջանակում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 14-ին կազմակերպվեց ֆոկուս խմբային քննարկում։ Քննարկման նպատակն էր համատեղ վերլուծել իրականացված աշխատանքները, գնահատել արձանագրված արդյունքները, ինչպես նաև վերհանել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։









