News

ՖՈԿՈՒՍ ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՌԾ-Ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Բուհի ռազմավարական ծրագրի կատարողականի ընթացիկ մշտադիտարկման շրջանակում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 14-ին կազմակերպվեց ֆոկուս խմբային քննարկում։ Քննարկման նպատակն էր համատեղ վերլուծել իրականացված աշխատանքները, գնահատել արձանագրված արդյունքները, ինչպես նաև վերհանել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Գորիսի պետական համալսարանն այսօր հյուրընկալեց ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանին և ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, փրկարար ծառայության կապիտան Գեղամ Մուսախանյանին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ տարածաշրջանում,[…]

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ- ՄՐՑՈՒՅԹ

Այսօր ԳՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Օտար լեզուների ամբիոնի և Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Մտքի արվեստանոց» խորագրով։ Խաղին մասնակցում էին համալսարանի տարբեր մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողներ, ավագ դպրոցների աշակերտներ։ Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

  Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին վարժական հավաքներին մասնակցող ուսանողների ստուգարքներն ու քննությունները անհատական ժամանակացույցով կազմակերպելուն, ԲԻՏՄ ֆակուլտետի առկա և հեռակա կրթաձևերի՝ բակալավրի կրթական ծրագրով «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Կառավարում[…]

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Սիրելի՛ ուսանողներ Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը կազմակերպում են «Սյունիքը կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 29-30-ին Գորիսի պետական համալսարանի թիվ 1 մասնաշենքում: Գիտաժողովի[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը: Նիստն անցկացվեց հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց): Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2024-2025 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունն էր, «Գորիսի[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ռեկտորը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց համալսարանի նորանշանակ գիտական քարտուղարին՝ հ.գ.թ, դոցենտ Նազելի Հախվերդյանին՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր գործունեություն՝ ի շահ համալսարանի զարգացման[…]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսօր Գորիսի պետական համալսարանում կայացավ վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկայի կազմակերպման և իրականացման հարցերին նվիրված տեղեկատվական հանդիպում երրորդ կուրսերի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացը, իրազեկել դրա բովանդակային առանձնահատկություններին, ծանոթացնել պրակտիկայի օրագրերի կառուցվածքին, լրացման կարգին, ինչպես նաև[…]