News

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-Ի ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ

Գորիսի պետական համալսարանում շարունակվում են հետազոտական ոլորտի բարեփոխումները: Ձեռնարկվում են առանձին քայլեր̀ գիտությունը բուհի գործունեության հիմնական բաղադրիչներից մեկը դարձնելու ուղղությամբ: ԳՊՀ դասախոսներին 2019թ. հունվարի 1-ից հետո իրականացրած գիտահետազոտական, ուսումնամեթոդական և գիտակազմակերպական որոշ տեսակի աշխատանքների համար այսուհետ կտրվեն դրամական խրախուսումներ: ԳՊՀ[…]

ԱՌԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ (ԵՐԿՐՈՐԴ) ԿԻՍԱՄՅԱԿԻ ԴԱՍԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՑ

ԳՊՀ-ում առկա համակարգի գարնանային (առաջին) կիսամյակի քննաշրջանը մեկնարկել է հունվարի 8-ից՝  շարունակվելով մինչև հունվարի 25-ը: Ակադեմիական պարքերի մարման շրջան է սահմանված փետրվարի 11-ից մարտի 1-ն  ընկած ժամանակահատվածը: Հեռակա համակարգի ուսանողները, որոնց համար քննաշրջանը մեկնարկել է փետրվարի 4-ից  և տևելու է մինչև փետրվարի 15-ը, հնարավորություն կունենան[…]

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ

Երեկ «Հայկական ժամ»(www.hzham.am) լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Գորիսի պետական համալսարանի հասցեին̀ կեղծված ստորագրությամբ հրապարակելով «ԳՊՀ ռեկտորի հերթական կամայականությունները» զազրախոսությունը, որն ի ցույց է դնում միևնույն ձեռագիրը, տարբեր միջնորդներով հոդվածներ պատվիրող միևնույն մարդկանց, որոնք այդպես էլ չհասկացան՝  անձնական նկրտումներն ու[…]

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ-ՍՅՈՒՆԻՔ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Գորիսի պետական համալսարանում այս պահին ընթանում է մագիստրատուրայի «Իրավագիտություն» մասնագիտության ավարտական խմբի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Հանձնաժողովի նախագահը Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն է: Գորիսի պետական համալսարանը ծրագրում է համագործակցել ԱԵԳՄՄ-ի հետ,[…]

ՀԱՍՏԱՏՎԵՑ ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի 39-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի 2017 թվականի փետրվարի 3-ի N 87-Ա որոշման մեջ՝ ԳՊՀ Խորհրդի կազմի վերաբերյալ. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի[…]

ՀԵՐՔՈՒՄ

Ս.թ. հունվարի 16-ի Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նորընտիր պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ելույթում հնչեցրել է հետևյալ նկատառումները. «…Կամայական մոտեցումներով են աշխատում շատ ռեկտորներ, հիշենք Գորիսի պետական համալսարանի խնդիրը, որ շատ ամբիոնների վարիչներ աշխատանքից ազատվեցին զուտ նրա համար, որ[…]

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Սիրելիˊ ուսանողներ, Գորիսի պետական համալսարանի գրադարանում առկա անգլիալեզու գրականությունը կարող եք ձեռք բերել նաև էլեկտրոնային տարբերակով: Ցանկը` ստորև. Read This!, Daphne Mackey and Alise Savage, 2010 Academic Writing Series 3, 2006 English Pronunciation in Use, Mark Hancock, 2007 Business Vocab[…]

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբերի 27-ին գումարվեց ԳՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստ: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ԳՊՀ 2019-2023թթ. ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը: Նախագծի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2017-2018 ուսումնական տարում, ընթացել հավատարմագրման գործընթացին զուգահեռ: Ռեկտորի հրամանով ստեղծվել է ռազմավարական ծրագրի ուղղությունները համակարգող[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Գորիսի պետական համալսարանի 2-րդ մասնաշենքի  GIS (Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ) լաբորատորիայում  Erasmus + Heritage (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակում տեղի կունենա Աշխատաշուկա-կարիերայի օր` նվիրված զբոսաշրջության զարգացման խնդիրներին և[…]

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՊՀ-ՈՒՄ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. դեկտեմբերի 6-ին Գորիսի պետական համալսարանի 2-րդ մասնաշենքում կազմակերպվեց «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով ուսումնական վարժանք: Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը` դեկտեմբերի 7-ին, ԳՊՀ-ի ճեմասրահում ցուցադրվեցին Հայաստանին սպառնացող բնական աղետների, տարբեր[…]