Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-Ի ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ

Գորիսի պետական համալսարանում շարունակվում են հետազոտական ոլորտի բարեփոխումները: Ձեռնարկվում են առանձին քայլեր̀ գիտությունը բուհի գործունեության հիմնական բաղադրիչներից մեկը դարձնելու ուղղությամբ:

ԳՊՀ դասախոսներին 2019թ. հունվարի 1-ից հետո իրականացրած գիտահետազոտական, ուսումնամեթոդական և գիտակազմակերպական որոշ տեսակի աշխատանքների համար այսուհետ կտրվեն դրամական խրախուսումներ:

ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման «Հետազոտություն և զարգացում» չափանիշը համակարգող հանձնաժողովի կողմից մշակված և 27.12.2018թ. գիտական խորհրդում հաստատված «ԳՊՀ աշխատողների գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական աշխատանքների խրախուսման կանոնակարգը»(տեˊս «Փաստաթղթեր» բաժնում) մեծապես կնպաստի նպատակաուղղված հետազոտություններ կատարելուն:

Կարգը սահմանում է համալսարանի աշխատողների գիտահետազոտական, ուսումնամեթոդական և կազմակերպական որոշ տեսակի աշխատանքների խրախուսման չափանիշները, հաշվարկման կարգը և պայմանները (հավելված):

Ներկայում մշակվում են 2019-2023թթ. ռազմավարությունից բխող ԳՊՀ գիտության զարգացման գերակայությունները, ինչպես նաև հետազոտական գործունեության մի շարք կանոնակարգեր:

Facebook Comments