Այսօր Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեց ՀՀ-ում և Արցախում իր գործունեությամբ հայտնի «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի հետ` ի դեմս տարածաշրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի: Համաձայնագրով համակարգվում է Հիմնադրամի ու Համալսարանի միջև համագործակցությունը երիտասարդ մասնագետների պատրաստման, հավաքագրման, կրթությանն[…]
News
ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Գորիսի պետական համալսարանի գրադարանը համալրվել է Erasmus + Heritage (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության արդյունքում տպագրված հետևյալ գրքերով. Նախագծերի կառավարումը զբոսաշրջության ոլորտում. Ուսումնական[…]
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Սիրելի′ ուսանողներ, Հիմք ընդունելով «ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1005 –Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի 5-րդ կետը` Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ:[…]
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՎԵՐԱՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Հավատարմագրումը ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատության (ՄՈՒՀ) կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման կարևորագույն գործընթացներից է, որը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել` արդյոք կրթական հաստատությունն իրականացնո՞ւմ է իր առաքելությունը և արձագանքո՞ ւմ է պետության ու հանրության[…]
«ԺԵՍՏ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՊՀ
Օրերս Գորիսի պետական համալսարան այցելեցին ՀՀ-ում իր գործունեությամբ հայտնի «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները: Կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին` առաջին օրերից իր առջև խնդիր դնելով համագործակցել բոլոր այն ոլորտների հետ, որոնք շահագրգիռ են անձի համակողմանի զարգացման հարցում: Այսօր կենտրոնը համագործակցում է[…]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ԳՊՀ ուսանողներ և դասախոսական կազմ, Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» խորագրով հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00 – 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հանդիպումը կազմակերպվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Զրույցի ընթացքում[…]
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ
Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է ԳՊՀ դասախոսներին` մասնակցելու 2019թ. դեկտեմբերի 2-6-ը կայանալիք 14-րդ տարեկան գիտաժողովին: Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ձևավորման կարգը: Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան և ակնկալում Գորիսի պետական համալսարանի ուսանողության[…]
ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց մերօրյա շնորհալի գրականագետներ Արմեն Ավանեսյանին և Արքմենիկ Նիկողոսյանին: Հյուրերին նախ ընդունեց ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը և, շնորհակալություն հայտնելով նրանց համալսարան այցելելու և ուսանողության հետ հանդիպելու պատրաստակամության համար, հույս հայտնեց, որ նման շրջայցերն ու մասնագիտական[…]
ԱԵԳՄՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-15-ը Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 4-րդ երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին և նպատակ ուներ քննարկելու հայոց պետականության` մասնավորապես վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները,[…]
ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
«Զանգակ-97» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը Գորիսի պետական համալսարանի գրադարանին է նվիրաբերել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի «Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա» բուհական դասագրքից (Ե., Զանգակ, 2015թ., 316 էջ, երրորդ լրամշակված հրատարակություն) 50 օրինակ: Այն նախատեսված է մանկավարժական բուհերի տարրական[…]