ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց մերօրյա շնորհալի գրականագետներ Արմեն Ավանեսյանին և Արքմենիկ Նիկողոսյանին:

Հյուրերին նախ ընդունեց ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը և, շնորհակալություն հայտնելով նրանց համալսարան այցելելու և ուսանողության հետ հանդիպելու պատրաստակամության համար, հույս հայտնեց, որ նման շրջայցերն ու մասնագիտական քննարկումները կլինեն շարունակական:

Գրականագետների մասնակցությամբ ԳՊՀ կոնֆերանս սրահում հրավիրվեց կլոր սեղան` «Ժամանակակից գրականության հարցեր» թեմայով: Ներկա էին ոչ միայն ուսանողները, այլև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

Հանդիպման մեկնարկին հյուրերին ողջունեց ԳՊՀ պրոռեկտոր Թեհիմնա Մարությանը` շնորհակալություն հայտնելով գրական հանդիպման հրավերն ընդունելու համար, ինչը հաճելի անակնկալ է ԳՊՀ ուսանողության, հատկապես բանասերների համար: Նման հանդիպումներն ամրապնդում են գրական ու գիտական կապերը, համագործակցության նոր հարթակներ ձևավորում:

Այնուհետև խոսեցին օրվա հյուրերը` անդրադառնալով ժամանակակից գրականության հարցերին, գրական դեմքերին ու ստեղծագործություններին: Ծավալվեց ակտիվ քննարկում, ուսանողները արդի գրական գործընթացների շուրջ հետաքրքիր հարցեր ուղղեցին բանախոսներին:

Հանդիպման ավարտին Արմեն Ավանեսյանը Գորիսի պետական համալսարանի գրադարանանին նվիրաբերեց գեղարվեստական ու մասնագիտական գրքեր` տպագրված ՀԳՄ «Արմավ» հրատարակչությունում, ինչպես նաև իր մենագրությունները:

Facebook Comments