News

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ «ՍՅՈՒՆԻՔԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԽՈՐԱԳՐՈՎ

Հունիսի 29-30-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ևՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սյունիքը՝ կրթական և գիտական մտքի խաչմերուկ» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը։ Ուսանողական գիտաժողովի նպատակն էր ստեղծել արդյունավետ հարթակ ուսանողների գիտական, կրթական և ստեղծարար ներուժի բացահայտման ու[…]

ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Հունիսի 23-ին Գորիսի պետական համալսարանում անցկացվեց «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» դասընթացաշարի երկրորդ մոդուլը՝ «Բնապահպանական իրավունքները և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները» թեմայով, որի նպատակն էր բարձրացնել երիտասարդների գիտակցությունն ու կարողությունները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Դասընթացը[…]

ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆ-ՌՈՆ-ԱԼՊ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի տեղակալ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին, փոխքաղաքապետեր Լևոն Սաքունցին և Ալեքսանդրա Դերուազին, Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի քույր քաղաքների համագործակցության ցանցի համակարգող Անի Խաչատուրյանին, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս, Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տնօրեն[…]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս. թ. հունիսի 19-ից 21-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցակցության շրջանակներում անցկացվել է ամառային դպրոց՝ «Մտավոր սեփականություն և արհեստական բանականություն –քրեաիրավական հարցեր» թեմայով: Միջոցառման նպատակն էր մտավոր սեփականության և արհեստական բանականության ոլորտում գիտելիքներ փոխանցել[…]

ԳՈՒՄԱՐՎԵՏ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հունիսի 19-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, ԳՊՀ-ում 2026 թվականի մայիսի 26-27-ին կազմակերպված «Խոցելիությունից դեպի[…]

ԴԱՏԱԽԱՂ ԳՊՀ-ՈՒՄ

Հունիսի 11-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Արկադի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով անցկացվել է դատախաղ, որի նպատակն էր տեսական գիտելիքների ամրապնդումն ու դրանց գործնական կիրառման հմտությունների զարգացումը։ Դատախաղին մասնակցել են մագիստրոսի կրթական ծրագրով  «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի դիմորդ Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելություն: Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում) և կցվում են հետևյալ փաստաթղթերը. անձը[…]

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հունիսի 12-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի(IOE)  դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Քեմբրիջի համալսարանի մանկավարժության պրոֆեսոր Քլեր Բրուքը,[…]

ԴԱՏԱԽԱՂ ԳՊՀ-ՈՒՄ. ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԿԱԳ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ

Հունիսի 12-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Արկադի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Գորիսի պետական համալսարանում առկա ձևաչափով անցկացվել է դատախաղ, որի նպատակն էր տեսական գիտելիքների ամրապնդումն ու դրանց գործնական կիրառման հմտությունների զարգացումը։ Դատախաղին մասնակցել են բակալավրի կրթական ծրագրով 3-րդ[…]