Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման
«Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ԵՔ-ԴՄ-ՈՖ-01/24 դրամաշնորհային ծրագիրը, սկսած 2022 թվականից, իրականացվում է Գորիսի պետական համալսարանի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթի շրջանակներում:
Ծածկագիր՝ N ԵԴ-04-2024
Սկիզբ՝ 05.04.2024թ.
Ավարտ՝ 01.12.2024թ.
Համառոտագիր՝ Ծրագիրը շարունակելու է ինստիտուցիոնալ մակարդակում զարգացնել Գորիսի պետական համալսարանի ոչ ֆորմալ կրթության համակարգը, աջակցել աշխատաշուկայում դիրքավորվող տեղաբնակ երիտասարդների որոշ մասի բազմակողմանի զարգացմանը:
Ծրագիրն իր նպատակները կիրականացնի հետևյալ գործողությունների միջոցով.
ա/ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորում և բարելավում ոչ ֆորմալ դասընթացների միջոցով,
բ/ մասնագիտական կողմնորոշման այցեր հանրակրթական ուսումնական հաստատություններ,
գ/ աշխատանքի տոնավաճառ,
դ/ հետազոտություն:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները.
ա/ ոչ ֆորմալ անվճար դասընթացներ,
բ/ զբաղմունքի հարցերում երիտասարդների կողմնորոշմանը և աշխատանքի տեղավորմանն աջակցող աշխատանքի տոնավաճառի կազմակերպում,
գ/ ծրագրի ազդեցության վերլուծություն:
Ծրագրի վարչական կազմ
Տիգրան Վանդունց | ծրագրի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ, ԳՊՀ ռեկտոր
Արփինե Դինունց | ծրագրի համակարգող, ֆ.մ.գ.թ., դոցենտ, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ
Ռուզաննա Թապտուղյան | ծրագրի հաշվապահ, ԳՊՀ գլխավոր հաշվապահ
Հասմիկ Միրզոյան | կադրային հաշվառման պատասխանատու, ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
Անի Գալստյան | ծրագրի գործավար, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ
Դասընթացավարներ
Տիգրան Վանդունց | Թիմային աշխատանք և առաջնորդություն
Արկադի Հովհաննիսյան | Իրավական ակտերի նախապատրաստումը և դրանց կիրառման առանձնահատկությունները (իրավաբանական տեխնիկա)
Արմինե Շալունց | Գնումների գործընթացի կազմակերպում
Ռուզաննա Թապտուղյան | Կադրային հաշվապահություն
Զարուհի Օհանյան | It Project Management
Սյուզաննա Պետրոսյան | Մենեջմենթ
Թագուհի Գրիգորյան | Ընդհանուր անգլերեն
Անժելա Մինասյան | Ընդհանուր անգլերեն
Արփինե Դինունց | Թվային հմտություններ
Անահիտ Բաղդասարյան | Մեդիագրագիտություն
Նազելի Հախվերդյան | Սթրեսի կառավարում, Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ
Սոնա Ալավերդյան | Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Կարողությունների զարգացում՝ ի նպաստ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Կապան համայնքների 16-35 տարեկան, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։
Ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները՝
Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ մասնագիտական աճի համար.
- IT Project Management (ժամաքանակը՝ 33 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս, նախապայմանը՝ հարցազրույց և անգլերենի B1 մակարդակ)
- Մենեջմենթ (ժամաքանակը՝ 20 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս)
- Աշխատանքային ոլորտի անհատական իրավական ակտերի նախապատրաստումը և դրանց կիրառման առանձնահատկությունները (իրավաբանական տեխնիկա) (ժամաքանակը՝ 30 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ մայիս-հունիս)
- Կադրային հաշվապահություն (ժամաքանակը՝ 20 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս)
- Գնումների գործընթացի կազմակերպում (ժամաքանակը՝ 30 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ օգոստոս)
Փափուկ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ անձնային աճի համար (գործատուների կողմից ամենապահանջված փափուկ հմտություններ).
- Ընդհանուր անգլերեն (A2) (ժամաքանակը՝ 30 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս)
- Ընդհանուր անգլերեն (B1) (ժամաքանակը՝ 60 ժամ, ձևաչափը՝ հեռավար (հուլիս), առկա (սեպտեմբեր), ժամանակահատվածը՝ հուլիս, սեպտեմբեր), նախապայմանը՝ ՏՀՏ անհրաժեշտ նախնական գիտելիքներ
- Թվային հմտություններ (ժամաքանակը՝ 60 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հունիս-հուլիս)
- Մեդիագրագիտություն (ժամաքանակը՝ 15ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս)
- Թիմային աշխատանք և առաջնորդություն (ժամաքանակը՝ 10 ժամ, ձևաչափը՝ հեռավար, ժամանակահատվածը՝ հուլիս)
- Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (ժամաքանակը՝ 5 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ սեպտեմբեր)
- Սթրեսի կառավարում (ժամաքանակը՝ 5 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ սեպտեմբեր)
- Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (ժամաքանակը՝ 5 ժամ, ձևաչափը՝ առկա, ժամանակահատվածը՝ հունիս)
Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Գորիս, Տեղ, Տաթև, Սիսիան համայնքներում և չեն հանդիսանում նույն ծրագրի 2022 և 2023 թթ. շրջանավարտներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մայիսի 19-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/vjsPZRxWQJo4xpqC8:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գորիսի պետական համալսարան (3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90 (Ա. Դինունց), 098-19-67-14 (Ա. Գալստյան), էլ. փոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com, fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU ):
Սիրով և պատասխանատվությամբ սպասում ենք։