Մայիսի 26-27-ը Գորիսի պետական համալսարանում ԳՊՀ-ի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջգիտակարգային միջազգային գիտաժողով՝ «Խոցելիությունից դեպի հարմարվողականություն. կայուն զբոսաշրջությունը որպես տարածքային դիմակայության լծակ» խորագրով: Գիտաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել երկրաբանության, հնագիտության, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, տնտեսագիտության, իրավունքի[…]









