News

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Կառավարում» մասնագիտության շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը «Շահապոնք» ՀԿ նախագահ,  տնտեսական գիտությունների թեկնածու Վարդան Իվանյանն էր: Այս տարի ԳՊՀ-ն մագիստրոսի կրթական ծրագրով կառավարման մագիստրոսի որակավորում կշնորհի  չորս ուսանողի:

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Հատուկ մանկավարժություն» և «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունների շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՊՄՀ հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիթ Սարատիկյանն էր: Այս տարի ԳՊՀ-ն մագիստրոսի[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփմանը, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2024 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի[…]

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` 2024-2025 ԹԹ. ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ ուսանողներ, Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիր՝ առկա վճարովի համակարգում սովորող ուսանողների համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2024թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ,[…]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ տիկին Դոմինիկ Վեյսին, որը ներկայացրեց իրենց գաղափարները և համալսարանի հետ հնարավոր համագործակցության շրջանակները։ Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, առկա և հեռակա կրթաձևով սովորող ուսանողների, ֆակուլտետների, մասնագիտությունների,[…]

ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն ԳՊՀ-ից մեկ ուսանողի հնարավորություն կտրվի մեկ կիսամյակ ուսանելու Սևիլիայի համալսարանում: Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ և երրորդ […]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կրթական ծրագրի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, պահանջները, առաջնորդական հմտությունների զարգացման հնարավորությունները և մասնակցության առավելությունները: Խոսելով «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրի ընձեռած[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ  Ղուկասյանը: Առկա և առցանց ձևաչափերով նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 18-ը։ Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2022-2023 ուստարվա գործունեության[…]

ՏՐՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» (DESIRE) ՆԱԽԱԳԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Ս.թ. Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տրվեց  «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախագծի նպատակն է Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումը՝ կապված փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման[…]

ԳՊՀ-Ի ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ս.թ. փետրվարի 27-ին Գորիսի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Տիգրան Վանդունցի և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Ռուստամ Սահակյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և[…]