Դասախոս | Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոն
Կրթություն
- 1981 թ. – 1991 թ. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց
- 1991թ. – 1995 թ. ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, աշխարհագետի, աշխարհագրության ուսուցչի որակավորում, դիպլոմավորված մասնագետ
Աշխատանքային գործունեություն
- 1996 թ. – 1999 թ. Գորիսի «Տաթև» համալսարան, մանկավարժության դասախոս
- 1999 թ. – 2000 թ. ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի լաբորանտ
- 2000 թ. – 2006 թ. ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղ, մանկավարժության և հոգեբանության ամբիոն, դասախոս
- 2006 թ.-ից մինչ այժմ ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս
- 2019 թ. – 2021 թ. ԳՊՀ, «Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն» մոդուլի դասընթացավար
- 20.10.2021 – 03.11.2021 թթ. ԳՊՀ, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, «Արժեքների և արժեհամակարգի ձևավորումը առարկայական դասաժամերին» մոդուլի դասընթացավար
- 2021 թ.-ից մինչ այժմ, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, աշխարհագրության ուսուցչուհի
Կարդացվող դասընթացներ
Բակալավրի կրթական ծրագիր՝ տեսական մանկավարժություն, «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված դասընթացի դասավանդման մեթոդիկա, տարրական կրթության մանկավարժություն, ներառական կրթություն, սոցիալական մանկավարժություն, մանկավարժության պատմություն
Մագիստրոսի կրթական ծրագիր՝ մանկավարժական դիագնոստիկա, մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն, միջառարկայական կապերը բուհական և դպրոցական դասընթացներում, սոցիալ-մանկավարժական գործունեության համակարգումը կրթության ոլորտում, փախստական երեխաների հիմնախնդիրը սոցիալական մանկավարժության մեջ, ժամանակակից հատուկ և ներառական կրթությունը Հայաստանում և արտերկրում
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ներառական կրթություն, սոցիալական մանկավարժություն, մանկավարժական դիագնոստիկա, անդրագոգիկա, պենիտենցիար մանկավարժություն
Գիտական և մեթոդական հրատարակություններ
10 գիտական հոդված, 1 մեթոդական ուղեցույց
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն