Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոն

Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնը հիմնադրվել է 1998 թվականին՝ ժամանակի տաղանդավոր մանկավարժների ջանքերով: Հիմնադրման օրվանից ամբիոնի կայացման ու զարգացման գործում իրենց ներդրումն ու կարևոր դերն են ունեցել հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ Ջուլետա Թունյանը և մանկ. գիտ. թեկնածու Կարեն Սահակյանը, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը:

Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է մ.գ.թ, դոցենտ Հրայր Պետրոսյանը:

Ամբիոնի աշխատանքների բաղկացուցիչ մաս են կազմում ուսումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաները:

ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնը բազմապրոֆիլ մասնագիտական կրթական գործունեություն իրականացնելուց բացի (բակալավրի կրթական ծրագրով թողարկում է երկու մասնագիտություն՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա, կերպարվեստ, մագիստրոսի կրթական ծրագրով՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա, կերպարվեստ, կրթության կառավարում, սոցիալական մանկավարժություն, հատուկ մանկավարժություն), կատարում է նաև գիտահետազոտական աշխատանքներ, այդ թվում՝ ամբիոնի դասախոսների կողմից գրվում են մենագրություններ, մեթոդական ձեռնարկներ, մի շարք հոդվածներ: Ամբիոնը կազմակերպում է գիտական նստաշրջաններ: Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են ծավալում 14 դասախոս:

Ամբիոնը համագործակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ, Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի հետ: