Библиотека

Library

ԳՊՀ-ի գրադարանը 2005 թվականից Երևանի ազգային գրադարանի ասոցիացիայի անդամ է, օգտվում է նրա հարուստ ֆոնդերից̀ ինչպես նվիրատվության, այնպես էլ միջգրադարանային աբոնենտով: 2015-2016 ուս.տարում ԳՊՀ-ի գրադարանն իր գործունեությունը ծավալել է` ղեկավարվելով գրադարանային գործի և տեղեկատվության մասին ՀՀ օրենքներով ու բուհի կանոնադրությամբ: Գրադարանային գործը իր գործառույթների մեջ ունի գիտական և կրթական ոլորտ, որը ներառում է գրադարանային համակարգի զարգացումը, ֆոնդերի համալրումը, գրքի մշակումն ու պահպանումը, գրադարանից օգտվողների տեղեկատվական ու մասնագիտական  գրականության ապահովումը: Գրադարանը համալսարանի կարևոր օղակներից է, որն ապահովում է ուսումնական պրոցեսը գրականությամբ, խթանում գիտահետազոտական աշխատանքներին: Հիմնական խնդիրներն են ԳՊՀ ընթերցողական համակազմի գրական-տեղեկատվական սպասարկումը̀ համալսարանական պահանջների ու արդի գրադարանավության չափանիշներով, գրադարանային ֆոնդերի շարունակական ձևավորումն ու համալրումը, տեղեկատու-մատենագիտական ապարատի (քարտարան) կազամկերպումը և այլն: Գրադարանում իրականացվում է տպագիր գրքի, մամուլի հրապարակումների, մասնագիտական կազմում, պահպանում: ժամանակակից գրադարաները հանդիսանում են ինֆորմացիա կրողներն ու տարածողները: Այդ իսկ պատճառով վերջին տարիներին բարձրացել է գրադարանների դերն ու նշանակությունը: Էլեկտրոնային տեղեկատվության առկայությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների կապը անհրաժեշտություն է առաջացնում գնալու հիմնավոր բարեփոխումների ճանապարհով: Այժմ գրադարանային ֆոնդը կազմում է 68.956 միավոր: Գրադարանը զբաղեցնում է 5 գրապահոց, իր տրամադրության տակ ունի մեկ մասնագիտացված ընթերցասրահ: գործում է որպես բաց համակարգ`սպասարկում է թե’ համալսարանի ուսանողական համակազմին, թե’ աշխատակազմին և թե քաղաքացիներին: Ամբողջ գրականությունը դասակարգված է ըստ մասնագիտությունների:Խիստ կարիք կա նոր հրատարակված մասնագիտական ու գեղարվեստական գրականության: Տարեցտարի գրադարանի գրքային ֆոնդը համալրվում է ժամանակակից գրականությամբ, տեղեկատվական տարբեր նյութերով, որին նպաստում է անվճար ինտերնետ կապը: Իր ծառայություններով գրադարանն աջակցում է ուսանողների ուսումնառությանը̀ նրանց տրամադրելով մասնագիտական գրքեր, ժողովածուներ, ամսագրեր, էլեկտրոնային գրքեր: Գրադարանը ստանում է 3 անուն պարբերական: Գրադարանում գործող համակարգչային ցանցում մուտքագրված է 400 միավոր գիրք, ընթացքի մեջ են մասանագիտական անհրաժեշտ գրականության մուտքագրման աշխատանքները,  կազմվում են մուտքագրված գրականության էլեկտրոնային գրացուցակները: Այժմ գրադարանը մասնակցում է Erasmus+ LNSS «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների  անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայություների բարեփոխումների միջոցով» միջազգային ծրագրին, որի շրջանակում ամբողջովին վերանորոգվել ու կահավորվել է ընթերցասրահը, ստեղծվել են հարմարավետ պայմաններ ուսանողների համար: Էլեկտրոնային տեղեկատվությունը ապահովելու նպատակով ընթերցասրահում կա համացանցին միացված համակարգչային ցանց: Գիտական խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի նիստի թիվ 2 որոշմամբ ստեղծվել է ԳՊՀ ռեկտորին կից խորհրդակցական մարմին̀ գրադարանային խորհուրդ: Խորհրդի նպատակն է աջակցել գրադարանի ռազմավարական, տեխնիկական զարգացմանը, ապահովել գրադարանի և ուսումնական ստորաբաժանումների փոխադարձ կապն ու համագործակցությունը:

 ԳՊՀ գրադարանային խորհրդի կանոնակարգ