«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2024»-Ը (ISC 2024) ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 26-30-ը Erasmus+Knowledge Alliance ProDiT, DAAD, InduTwin@scale, Erasmus+CompIIT, Erasmus+171 and DAAD-արևելյան գործընկերության ծրագրերի նախաձեռնությամբ Դորտմունդի կիրառական գիտությունների համալսարանում կազմակերպվել էր «Միջազգային Ամառային Համաժողով 2024»-ը (ISC 2024):
Գորիսի պետական համալսարանը ներկայացրին ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը և Տնտեսագիտության ու կառավարման ամբիոնի դոցենտ Սիրանուշ Պողոսյանը:
Համաժողովին մասնակցում էին ավելի քան 60 ներկայացուցիչներ Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Պերուից, Պակիստանից, Հայաստանից և Մեքսիկայից:
Համաժողովի հագեցած օրակարգը ներառում էր տարբեր աշխատարաններ, գիտահետազոտական զեկուցումներ, կլոր սեղան քննարկումներ և հանդիպումներ՝ միջազգային նախագծերում ներգրավված դասախոսների, վերապատրաստողների և միջազգային բաժինների աշխատակիցների հետ:
Նշենք, որ համաժողովին յուրաքանչյուր համալսարանի ներկայացուցիչ ցուցադրությունների, տեղեկատվական նյութերի ու պաստառների միջոցով ներկայացրեց իր երկիրը, համալսարանը, կրթական ծրագրերը և միջազգային գործունեությունը: Համաժողովում հատուկ անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին և գործողություններին.
- միջմշակութային վերապատրաստում,
- միջազգային նախագծերի իրականացում,
- նախագծահեն ուսուցումը բարձրագույն կրթության մեջ,
- գործող նախագծերի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ:
Միջոցառումը նաև բացառիկ հնարավորություն ընձեռնեց մասնակից երկրների համալսարանների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման, բազմաթիվ նախագծերի հետ ծանոթացման, համալսարանների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնելու համար: