ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2018/05/20180517_150728-1-1-1-1-e1526556076912.jpg)
Գորիսի պետական համալսարանում Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագրի շրջանակներում լույս են տեսել «Սյունիք» հայագիտության հանդեսի թիվ 1(9) և թիվ 2(10) համարները(2017թ.): Հանդեսի գլխավոր խմբագիրը ծրագրի ղեկավար, ԳՊՀ-ի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Զիլֆուղարյանն է, պատասխանատու խմբագիրը`ծրագրի գիտաշխատող, ԳՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Մանուչարյանը:
Հանդեսի բովանդակությունն ամբողջանում է հետևյալ ուղղություններով` պատմություն, հնագիտություն, ազգագրություն, բանասիրություն, էթնոսոցոլոգիա:
Առաջին համարում տեղ են գտել 24, երկրորդում` 22 գիտական հոդվածներ, հրապարակումներ, բանահավաքչական նյութեր` նվիրված Սյունիքի հայագիտական ողջ լայնույթի հիմնահարցերին:
Առաջիկայում ծրագրի շրջանակներում լույս կտեսնի նաև ԳՊՀ-ի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն:
«Սյունիք» հայագիտության հանդեսի համարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`
Syuniq hayagitutyan handes N 1(9)
Syuniq hayagitutyan handes N 2 (10)