ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Սիրելի՛ ուսանողներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ ս.թ. հունիսի 25-ից 28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի միջև երիտասարդական ամենամյա համաժողովը։

Համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ուսանողներ, անհատ երիտասարդներ:

Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝

  1. Երիտասարդական ձեռներեցություն,
  2. Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում,
  3. Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:

Համաժողովին  մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf0KCXVABrrrEhocqh9P31V0QQI751gdpIizwjfVpokiRVugQ/viewform?edi+t_requested=true և գրանցվել:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 2-ը ներառյալ:

Facebook Comments