ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Մայիսի  15-ին Գորիսի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ՈՒԳԸ կողմից կազմակերպված ուսանողական՝ «Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագրով 13-րդ հանրապետական գիտաժողովին:

ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել «Պատմություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհիներ Մանե Արջունցը՝ «Սյունիքի թագավորությունը սելջուկյան տիրապետության շրջանում» թեմայով (գիտական ղեկավար՝ Գ. Շաբունց), Նարինե Մինասյանը՝ «Ակների ավանդական ուտեստները» թեմայով (գիտական ղեկավար՝ Թ. Հայրապետյան) և Արփինե Ավագյանը՝ «Մոնղոլների հարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով (գիտական ղեկավար՝ Գ. Շաբունց):

Facebook Comments