ԳՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հոկտեմբերի 24-25-ը Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Նազելի Հախվերդյանը, նույն ամբիոնի դասախոսներ Նելլի Բաղդագյուլյանը և Հերմինե Ալավերդյանը հեռավար մասնակցություն են ունեցել Շիրակի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին` նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:
Զեկուցմամբ հանդես է եկել Ն. Հախվերդյանը՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների կարիքների վերհանման առանձնահատկությունները» թեմայով (համահեղինակներ՝ Ն. Բաղդագյուլյան, Հ. Ալավերդյան), որի հետազոտությունն իրականացվել է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

ՇՊՀ հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հոգեբանական գիտություններ» բաժանմունքի համանախագահ, հ.գ.թ., դոցենտ Կ. Սահակյանի, հ.գ.թ., դոցենտ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ ԳՊՀ դասախոսները հրավեր են ստացել ակնարկային դասախոսությամբ հանդես գալու ՇՊՀ-ում:

Facebook Comments