ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն ԳՊՀ-ից մեկ ուսանողի հնարավորություն կտրվի մեկ կիսամյակ ուսանելու Սևիլիայի համալսարանում: Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները: Ուսումնառությունը նախատեսված է 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակում:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ (ամսական 850 եվրո), ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը (820 եվրո):
Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողները պետք է մինչև ս.թ. մարտի 25-ը ներառյալ sonaalaverdyan.gorsu@gmail.com էլ. հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն).
• մոտիվացիոն նամակ,
• ինքնակենսագրական (CV),
• ակադեմիական տեղեկագիր:
ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժին