ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 19-ին և 20-ին Գորիսի պետական համալսարանում  տեղի ունեցավ 2023-2024 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա, հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը՝ շրջանավարտներին մաղթելով բարի երթ, անձնական և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

Դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցեցին  ԳՊՀ ռեկտոր  Տ. Վանդունցը, պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, ֆակուլտետների դեկանները,   պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտները:

2023-2024 ուստարում ԳՊՀ-ն ունեցել է 222 շրջանավարտ, 173-ը բակալավրի  կրթական աստիճանով (այդ թվում` 54-ը առկա ուսուցմամբ, 119-ը` հեռակա), 49-ը՝ մագիստրոսի (այդ թվում` 26-ը առկա ուսուցմամբ, 23-ը` հեռակա):

Facebook Comments