ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ / ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Սիրելի՛ դիմորդ Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2021/2022 ուստարվա բակալավրի (հեռակա) ընդունելություն: Փաստաթղթերն ընդունվում են բուհում կամ առցանց եղանակով տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 18:00-ն: Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվում[…]

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ

Այսօր Գորիսի պետական համալսարան այցելեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, պատմագիտության դոկտոր Դավիթ Բաբայանը, ով ԳՊՀ-ի ռեկտորի հրավերով 2020թ.-ից դասավանդում է նաև ԳՊՀ-ում և արդեն հասցրել է սիրվել ուսանողության ու աշխատակազմի կողմից: Նախարարին ընդունեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով այցի,[…]

 

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 14-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.06.2021 թ., թիվ 887-Ա/2 հրաման) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ամենամյա դարձած դասընթացը: Այս տարի դասընթացն աննախադեպ էր.[…]

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ...

Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2021-2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ[…]

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայտնի են Գորիսի պետական համալսարանի 2021 թվականի ընդունելության արդյունքները։ Ներկայացնում ենք ԳՊՀ ընդունված դիմորդների ցանկը։ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ  

 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Հուլիսի 1-ին ԳՊՀ-ում  գումարվեց 2020-2021 ուստարվա վերջին գիտական խորհրդի նիստը: Բացելով նիստը` ԳՊՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Ա.Ղուկասյանը հայտարարեց քվեակազմի առկայության մասին և առաջարկեց հաստատել օրակարգը: Առաջին հարցի շրջանակում պրոռեկտոր Թ.Մարությանը տեղեկատվություն ներկայացրեց 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացի մասին: Համալսարանի[…]

 

Տեղեկատվական հանդիպում՝ նվիրված էրազմուս+ SMARTI և SAH ծրագրերին

Ս.թ. հուլիսի 1-ին Գորիսի պետական համալսարանում գումարված գիտական խորհրդի նիստի շրջանակներում ԳՊՀ-ի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհում նոր մեկնարկած Էրազմուս+ կարողությունների զարգացման երկու՝ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար[…]

 

Հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց ՀՀ արտակարգ...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացվում է ՀՀ բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց, որի շահառու կարող են լինել հետևյալ խմբի ներկայացուցիչները՝ 1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, 2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, 3) ռազմական[…]

 

Առցանց աշխատաժողով՝ Էրազմուս+ SAH ծրագրի ԱՓ2-ի (Զարգացում)...

Ս.թ. հուլիսի 8-ին Էրազմուս+ SAH ծրագրի ԱՓ2-ի (Զարգացում) շրջանակներում տեղի ունեցավ առցանց աշխատաժողով, որը կազմակերպվել էր ԱՓ2-ի պատասխանատուներ Կազանի ճարտարապետության և ճարտարագիտության պետական համալսարանի և Աթենքի ազգային տեխնիկական ​​համալսարանի նախաձեռնությամբ: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքային խմբի անդամներ Նաիրա Սաֆարյանը (ԳՊՀ[…]

 

«Евразия Global» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ համալսարանականներ Ռուսաստանի Դաշնության Երիրտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի  կունենա «Евразия Global» միջազգային երիտասարդական համաժողովը (այսուհետ՝ Համաժողով): Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝ https://escs.am/am/news/9010, https://erit.am/am/view/1135: