Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի ուսանողներ, «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմական ճամբարի  կազմակերպման համար անհրաժեշտ են կամավոր ջոկատավարներ։ Ճամբարային հավաքներին մասնակցելու են Երևանի բոլոր վարչական շրջաններից, ՀՀ-ի բոլոր մարզերից, Արցախից տեղահանված, սփյուռքից և ՀՀ մանկատներից պատանիներ՝ աղջիկներ և տղաներ, այդ թվում՝ գործընկեր կառույցների աշխատակիցների 8-15 տարեկան[…]

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ «ԷՐԱԶՄՈՒՍ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑԱՆՑԻՑ

Սիրելի ուսանողներ, Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Էրազմուս» ուսանողական ցանցի անդամակցության հայտերն արդեն բաց են: Եթե ցանկանում եք դառնալ կազմակերպության անդամ, ապա բաց մի թողեք հնարավորությունը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է: «Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի[…]

ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 19-ին և 20-ին Գորիսի պետական համալսարանում  տեղի ունեցավ 2023-2024 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա, հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի[…]

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՊՀ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայտնի են ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով  առկա ուսուցմամբ ընդունելության  արդյունքները: Բարի գալուստ Գորիսի պետական համալսարան: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում ենք, մաղթում արդյունավետ ուսուցում, գիտելիքները յուրացնելու պատրաստակամություն: ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի շրջանավարտներ, Սիրով հրավիրում ենք ս.թ. հուլիսի 19-ին և 20-ին մասնակցելու դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը: Հուլիսի 19, ժամը 14:00 Դիպլոմների հանձնման արարողություն՝ ԳՊՀ առկա բակալավր, առկա և հեռակա մագիստրատուրա (գրանցում՝ ժ. 09.30-13.00) Հուլիսի 20, ժամը 14:00  Դիպլոմների հանձնման արարողություն՝ ԳՊՀ[…]

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լույս է տեսել Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի հինգերորդ լրատուն (2024թ. հունիս)  երկու լեզուներով (հայերեն և անգլերեն)։ Լրատու 5 Newsletter 5

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հունիսի 27-28-ը Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել  հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 90-ամյակին։ Գիտաժողովի լիագումար նիստին բացման խոսքով հանդես է եկել ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են բնագիտամաթեմատիկական, պատմական, բանասիրական,[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարում էր ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը (ըստ[…]

ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳՈՒՆԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 3-ին և 4-ին ԳՊՀ-ում անցկացվեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կերպարվեստ» մասնագիտության ընդունելության ներբուհական քննությունը «Գունանկար» առարկայից՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի» համաձայն: Դիմորդները կենցաղային[…]

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90): Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն[…]