ERASMUS+ COMPIIT ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱՊԱՆՈՒՄ

2026 թ-ի հոկտեմբերի  22-ին  Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) Կապանի մասնաճյուղում տեղի է ունեցել Erasmus+ CompIIT ծրագրի (թիվ 101082806) եզրափակիչ՝ փակման հանդիսավոր միջոցառումը։

Բացման խոսքով  հանդես է եկել ՀԵՀ ծրագրի համակարգող Գոհար Ավետիսյանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Գորիսի պետական համալսարանի, Լյուվենի կաթոլիկ համալսարանի, Դորտմունդի կիրառական գիտությունների համալսարանի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տեղական համակարգողները։

Օրվա ընթացքում ներկայացվել են ծրագրի՝ 2022–2026 թվականների արդյունքները, արտաքին փորձագետի եզրափակիչ դիտարկումները և գործընկեր հաստատությունների քաղած դասերը։ Կայունության և ժառանգության թեմայով կլոր սեղանի շրջանակում քննարկվել է, թե ինչպես կարելի է շարունակել օգտագործել CompIIT-ի ուսումնական նյութերը, թվային ենթակառուցվածքը և ակադեմիական համագործակցությունը հետագայում։

Նշենք, որ հոկտեմբերի 19–21-ին Գորիսի պետական համալսարանում տեղի էին ունեցել ծրագրի կոնսորցիումի ամփոփիչ հանդիպումը և ԳՊՀ ուսանողների ու անձնակազմի համար նախատեսված դասընթացները։

CompIIT-ը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են միայն հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ EACEA-ի տեսակետները։

Facebook Comments