T-GREEN ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ս. թ. փետրվարի 27-ին ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում Էրազմուս+ «Փոխակերպելով ավարտական կրթությունը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում հիբրիդային ձևաչափով (առցանց և առկա) տեղի ունեցավ նախագծի հայաստանյան և եվրոպական համակարգողների հանդիպումը: ԳՊՀ-ից հանդիպմանը առցանց մասնակցում էին ԳՊՀ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, ԱԿՀԼ բաժնի վարիչ Ն. Սաֆարյանը և ՈԳԱ բաժնի վարիչ Ս. Ալավերդյանը: Հանդիպումը նվիրված էր հետևյալ հարցերի քննարկմանը.
- Աշխատանքային փաթեթների առաջընթացի քննարկում
ԱՓ 3. Կրեդիտների ճանաչման և կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի ինստիտուցիոնալ կանոնակարգերի և գործիքակազմի մշակում
ԱՓ 4. Կանաչ ՄԿԾ-ների մշակում/վերապրոֆիլավորում և փորձարկում/
ԱՓ 5. Ծրագրի որակի ապահովում և մոնիտորինգ
ԱՓ 6. Տարածում, շահագործում և իրազեկում
Պարոն Վարազդատ Հովհաննիսյանը (ՃՇՀԱՀ) ներկայացրեց ԱՓ3-ի առաջընթացի մասին տեղեկատվություն և նշեց, որ մշակվել է համաձայնագրի նախագիծ, որը կստորագրվի ծրագրի բոլոր գործընկեր բուհերի կողմից և այդ համաձայնագրի հիման վրա կիրականացվեն համատեղ/կրկնակի կրթական ծրագրեր։ Նախագիծն ուղարկվել է բոլոր գործընկեր բուհերին, ստացվել են դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա փոփոխություններ են արվել փաստաթղթում: Համաձայնագրի վերջնական տարբերակը պատրաստ է, և դրա ստորագրման գործընթացը շուտով կսկսվի։
Կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:
Համալսարանների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն՝ քննարկելու և լուծում գտնելու համատեղ/կրկնակի աստիճանի կրթական ծրագրերի վերաբերյալ:
Որակի ապահովման զեկույցը պետք է ներկայացվի մարտի սկզբին ԱՓ5-ի ղեկավար Յագելոնյան համալսարանի կողմից՝ «Ծրագրի որակի ապահովում և մոնիթորինգ»:
Արտաքին փորձագետը պետք է ընտրվի հնարավորինս շուտ՝ Յագելոնյան համալսարանի կողմից ղեկավարվող ԱՓ5-ի շրջանակներում ծրագրի արտաքին գնահատումը կազմակերպելու համար:
ԱՓ 4-ի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել առցանց միջազգային համաժողով՝ Երևանում Էրազմուս ուսանողական ցանցի (ESNY) կողմից:
ԱՓ 6-ի շրջանակներում յուրաքանչյուր համալսարան պետք է հնարավորինս շուտ կազմակերպի առնվազն մեկ տեղեկատվական միջոցառում, և համապատասխան նյութերը պետք է վերբեռնվեն SIGMA հարթակում:


