ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հուլիսի 2-ին` ժամը 10:00-ին, կազմակերպում է  «Երկրաչափության խնդիրների լուծման մեթոդական հնարներ» թեմայով գիտամեթոդական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն երկրաչափության օժանդակ խնդիրներ և խնդիրների լուծման մեթոդական հնարներ:  

Սեմինարին հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչների մասնակցությունը կնպաստի դպրոցում մաթեմատիկական կրթության որակի բարելավմանը և  ուսուցիչների կամավոր ատեստավորման պատրաստվածության բարձրացմանը: 

Սեմինարի բանախոսն է ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Վ.Ռ.Նարինյանը:

Facebook Comments