Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի դասախոսներ, ուսուցիչներ,

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հունիսի 14-ին՝ ժամը 13:00-ին,  կազմակերպում է  «Կոմպլեքս թվերը և նրանց դերը գիտության զարգացման մեջ» թեմայով գիտամեթոդական սեմինար, որի նպատակն է խորացնել կոմպլեքս թվերի մասին պատկերացումները՝ նպաստելով կոմպլեքս թվերի կիրառության հնարավորությունների բացահայտմանն ու ուսուցման դժվարությունների հաղթահարմանը: Սեմինարի ընթացքում կներկայացվի կոմպլեքս թվերի զարգացման պատմությունը, ներկայացման ձևերն ու հիմնական հատկությունները, ինչպես նաև կիրառությունները ֆիզիկայում և գիտության այլ բնագավառներում:

Հաշվի առնելով, որ ավագ դպրոցի խորացված ուսուցման հոսքերում ևս նախատեսված է կոմպլեքս թվերի ուսումնասիրություն, սեմինարին մաթեմատիկայի ուսուցիչների մասնակցությունը կնպաստի ինչպես ավագ դպրոցում մաթեմատիկական կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցիչների կամավոր ատեստավորման պատրաստվածության բարձրացմանը:

Սեմինարի բանախոսն է ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Յուրա Սաֆարյանը:

 

Facebook Comments