ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Անգլերեն լեզու և գրականություն», հեռակա ուսուցման «Քիմիա», «Դեղագործական քիմիա», բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման «Կենսաբանություն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների  և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներն էին ՀՊՄՀ օտար լեզուների դասավանդման ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Մետաքսյա Դարաբյանը և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ լաբորատորիայի քիմիկ, ք.գ.թ. Արթուր Գաբրիելյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 15 շրջանավարտի, «Քիմիա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում՝ 3 շրջանավարտի, «Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում՝ 13 շրջանավարտի, «Կենսաբանություն» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում՝ 3 շրջանավարտի, նույն մասնագիտությամբ մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 3 շրջանավարտի:

Facebook Comments