ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հոկտեմբերի 18-ին գումարվեց Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 2023-2024 ուսումնական տարվա առաջին նիստը: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ընդունվեցին հետևյալ որոշումները.

1. Հաստատել գիտական խորհրդի և առընթեր հանձնաժողովների նոր կազմերը՝ պայմանավորված ի պաշտոնե անդամների փոխատեղումներով և ԳՊՀ կառուցվածքային փոփոխություններով:

2. Հաստատել ԳՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը և երկու ֆակուլտետների կանոնադրությունները՝ նոր խմբագրությամբ:

3. Հաստատել «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (առկա, բակալավր), «Հայոց լեզու և գրականություն» (առկա, մագիստրոս) և «Տնտեսագիտության տեսություն» (առկա մագիստրոս) մասնագիտությունների ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունները:

4. ԳՊՀ-ում կատարել կառուցվածքային փոփոխություն՝ անձնակազմի կառավարման բաժինը վերանվանելով մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:

5. Ի գիտություն ընդունել ԳՊՀ-ում իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված խախտումների, բացթողումների և թերացումների վերաբերյալ ռեկտորի տեղեկատվությունը և հետամուտ լինել շտկման գործողությունների կատարմանը:

6. Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Սաֆարյանին ընտրել ԳՊՀ խորհրդի անդամ՝ որպես պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ:

Facebook Comments