Новости

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հարգելի’ ուսանողներ, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը, ՀՀ «Կրթության մասին» օրենքը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ենթաօրենսդրական ակտերը, համալսարանի կանոնադրությունը,ներքին կարգապահական կանոնները,ներքին իրավական[…]

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հարգելի′ գործընկերներ, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանը հրավիրում է ԳՊՀ աշխատակիցներին` մասնակցելու ՇՊՀ հիմնադրման 85-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովին, որը տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 8-9-ը ՇՊՀ-ում: Մանրամասները` տե′ս կից տեղեկատվական թերթիկում: Գիտաժողովի հայտարարություն — ՇՊՀ — 85    

ՄԱԼԻԿ ԹԵԼՈՒՆՑԻՆ ՄԵՐԺԵՑ ՆԱԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ. ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ԵՆԹԱԿԱ ՉԷ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը` քննելով ըստ հայցի Մալիկ Թելունցի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի`իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր տեղի պաշտոնակալման համար որպես թեկնածուի ներկայացված դիմումը «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն մերժելն անվավեր ճանաչելու և որպես կարգապահական[…]

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ

2019թ. ապրիլի 20-ից ուժի մեջ է մտել > ՀՀ օրենքը, որով փոփոխություն է կատարվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերության մեջ, ըստ որի` վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա[…]

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ համալսարանականներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որ մեծիմաստ խորհուրդ ունի և ուսումնական տարվա մեկնարկն է խորհրդանշում: Սիրով դիմավորում ենք ուսանողական նոր կազմի, որի համար համալսարանը պետք է դառնա մասնագիտական կայուն գիտելիքներ ձեռք բերելու կարևորագույն կենտրոն: Բուհի առաքելությունն[…]

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Հարգելի’ դիմորդներ, Ի լրումն Գորիսի պետական համալսարանի 2019-2020 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության հայտարարության` տեղեկացնում ենք, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գորիսի պետական համալսարանին հատկացվել է լրացուցիչ 9 տեղ` բանակից զորացրվածների համար: Տե’ս կից տեղեկատվական[…]

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ / ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մագիստրատուրայի` 2019-2020 ուստարվա հեռակա ուսուցմամբ ընդունելություն և շարունակում առկա ուսուցմամբ վճարովի տեղերի ընդունելությունը: Մասնագիտություններ /առկա ուսուցում Կրթության կառավարում Տարրական մանկավարժություն և մեթոդիկա Մաթեմատիկա Կենսաբանություն Հայոց լեզու և գրականություն Պատմություն Զբոսաշրջության կառավարում Մասնագիտություններ / հեռակա ուսուցում  […]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ / ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հարգելի’ դիմորդներ, Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա բակալավրիատի հեռակա ուսուցմամբ ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով. Պատմություն Հայոց լեզու և գրականություն Տարրական մանկավարժություն և մեթոդիկա Իրավագիտություն Մաթեմատիկա Քիմիա Դեղագործական քիմիա Ֆիզիկա Տնտեսագիտություն Էլեկտրաէներգետիկա Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019թ.-ի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի[…]

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի 2019թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որն այսուհետ կդառնա ավանդական: Տոնական ցերեկույթին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոռեկտոր Թ.Մարությանը, ԳՊՀ երեք ֆակուլտետների դեկանները,  պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով[…]

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

Ս.թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, քննելով ըստ հայցի Համլետ Հովսեփյանի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) աշխատանքային պայմանագիրը լուծելու մասով անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի և դրամական[…]