Новости

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ, Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2022/2023 ուստարվա մագիստրատուրայի  ընդունելությունը՝ հեռակա կրթաձևով: Ընդունելությունը կտևի ս.թ. օգոստոսի 25-ից և կտևի մինչև սեպտեմբերի 23-ը: Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 26- ից մինչև 30-ը: Փաստաթղթերն ընդունվում են տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում: Ընդունելության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև. անձնագրի պատճենը, դիպլոմի և հավելվածի (միջուկի)[…]

ԳՊՀ – ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Գորիսի պետական համալսարանը, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մեծ խանդավառությամբ ընդունեց ուսանողներին: Շահան Նաթալիի պուրակում Գիտելիքի և դպրության օրվան նվիրված հանդիսությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ օրերս կյանքից հեռացած ԳՊՀ դասախոս, գեղանկարիչ, քանդակագործ Միխայել Ղուկասյանի: Նոր ուսումնական տարվա[…]

«ԳՊՀ – ՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԳՈՒՆԵՂ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ». ՍՈՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԳՊՀ բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կերպարվեստ» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է Սոնա Արզումանյանը: Սոնան պատմել է մասնագիտության ընտրության, արվեստի հանդեպ իր ընկալման, համալսարանի փոխանցած արժեքների և ապագայի պլանների մասին: Դեռ մանկության տարիներից արվեստն ու հատկապես նկարչությունը ինձ համար վեր[…]

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթական գործի պատասխանատուներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ տոն է բոլորիս համար՝ հագեցած օրվա խորհրդին համարժեք լուսավոր զգացումներով, գիտելիքի՝ որպես մեր կյանքի հիմքերն ամրացնող կարևոր նախադրյալներից[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ: Ռեկտորը ներկայացրեց օրակարգը և առաջարկեց հաստատել այն: Օրակարգի առաջին հարցով լսվեց տեղեկատվություն 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին, որը ներկայացրեց ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով[…]

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԱՇԽԱՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ-ՆԵՐՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ». ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է Մերի Գրիգորյանը: Մեր զրուցակիցը պատմել է օտար լեզուների իմացության կարևորության, Erasmus+ միջազգային երիտասարդական կրթական ծրագրերի և ԳՊՀ – ի ընձեռած հնարավորությունների մասին: Մասնագիտությունս ընտրել եմ ոչ պատահական[…]

ԱՄՓՈՓՎԵՑ ՆՈՒՀ — Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՊՀ – ՈՒՄ

Այս տարի Գորիսի պետական համալսարանը ևս միացավ հանրապետությունում առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին: Ս.թ. հուլիսի 21 – ից մինչև օգոստոսի 17 — ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.06.2022 թ., թիվ 1150-Ա/2[…]

«ՎՍՏԱՀՈՐԵՆ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ». ՀԱՅԿՈՒՀԻ ԱՐԶԱՆՅԱՆ

  ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է ուսանողական գիտական ընկերության նախագահ Հայկուհի Արզանյանը: Հայկուհու հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական տարիների, իր բուհը ներկայացնելու կարևորության և այլ թեմաների շուրջ: Գորիսի պետական համալսարանի ընտրությունն ինձ համար միանշանակ[…]

ПРИГЛАШЕНИЕ НА УЧАСТИЕ В КОНФЕРЕНЦИИ «СЮНИК – ОЧАГ ОБРАЗОВАНИЯ И КУЛЬТУРЫ»

Горисский государственный университет 27-28 октября 2022 года проводит 2-ую республиканскую конференцию на тему «Сюник – очаг образования и культуры», посвященную 55-летию основания вуза. В конференции могут принять участие ученые, специалисты, аспиранты, соискатели из научно-образовательных организаций Армении, Арцаха и зарубежья. Области[…]

«TOYOHASHI BRUT ART CONTEST» ՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված հայտադիմումը և ուղարկել wac-net@hotmail.co.jp էլ.հասցեին՝ ներկայացնելով նաև հաշմանդամության վկայականը[…]