ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Պաշտոն – Ծրագրի օգնական
Վայրը – ք. Գորիս, Մաշտոցի 3
Անմիջական ղեկավար – ծրագրերի տնօրեն
Աշխատանքի նպատակը
Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընթացիկ ծրագրի գործողությունների արդյունավետ իրականացման համար՝ ըստ կազմակերպության գործողությունների պլանի: Նա աջակցում է ծրագրի համակարգողին և ծրագրում ներգրավված թիմին իրականացնել ընթացիկ հաղորդակցությունը և գործողությունների պլանավորումն ու իրականացումը:
Հիմնական պարտականությունները
- Հետևել ծրագրի աշխատանքային պլանի իրականացմանը
- Աջակցել և իրականացնել ծրագրով նախատեսված միջոցառումները թիմակիցների հետ
- Աջակցել իրականացնելու աշխատանքային հանդիպումներ ծրագրում ներգրավված աշխատակիցների, շահագրգիռ կողմերի հետ
- Հետևել և իրականացնել ծրագրի համակարգողի/ղեկավարի հանձնարարությունները
- Հետևել գործողությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը
- Աջակցել ծրագրային հաշվետվությունների կազմմանը
- Կատարել ծրագրից բխող այլ գործողություններ
Հիմնական պահանջներ
- Բակալավրի աստիճան
- Հայերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի առավելություն
- Ճկուն աշխատելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office
Լրացուցիչ հմտություններ
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Շարունակական զարգացման ձգտումով և նվիրվածություն
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Քաղհասարակության ոլորտի մասին պատկերացումը կդիտվի որպես առավելություն
Ինչպես դիմել
Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով gorispressclub@gmail.com հասցեին մինչև ս.թ. դեկտեմբերի 4–ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով ծրագրի համակարգողի օգնական:
Լրացուցիչ հարցերի դիպքում կարող եք զանգահարել +37494541261 հեռախոսահամարով՝ Անահիտ Բադասարյանին կամ գրել bagh.anahit@gmail.com էլ․հասցեին։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: