ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Պաշտոն – Հաղորդակցության գծով օգնական
Վայրը – ք. Գորիս, Մաշտոցի 3
Անմիջական ղեկավար – Հաղորդակցության մասնագետ

Աշխատանքի նպատակը

Հաղորդակցության գծով օգնականը պատասխանատու է լինելու «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի արտաքին արդյունավետ հաղորդակցության ապահովման համար

Հիմնական պարտականությունները

  • Հետևել և թարմացնել ԳՄԱ-ի սոցիալական էջերը
  • Թարմացնել և պահպանել ԳՄԱ-ի տվյալների բազաները, թարմացնել էլ․փոստի ցուցակները և կատարել տվյալների հետ կապված այլ առաջադրանքներ
  • Պահպանել ԳՄԱ առցանց օրացույցները
  • Նախագծել և ստեղծել սոցիալական մեդիայի գրառումներ և ձևավորել սոցիալական մեդիա բովանդակություն
  • Աջակցել ծրագրերի և հաղորդակցության մասնագետին համապատասխան շահագրգիռ կողմերի ցուցակների մշակման գործում՝ ծրագրային հրապարակումների և ընտրված նյութերի առցանց և օֆլայն տարածման համար
  • Լուսանկարել միջոցառումների ժամանակ
  • Համակարգել Zoom-ի հանդիպումները ԳՄԱ-ի առցանց միջոցառումների ժամանակ
  • Պատրաստել սոցիալական լրատվամիջոցների հաշվետվություններ և ինֆոգրաֆիկաներ
  • Պատրաստել մամլո հաղորդակցություններ
  • Աջակցել ԳՄԱ-ի լրատվական թիմին տեսանկարահանումների կազմակերպման հարցում
  • Աջակցել հաղորդակցության գծով մասնագետին
  • Այլ համապատասխան գործողություններ

Հիմնական պահանջներ

  • Բակալավրի աստիճան
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ լրատվության կամ հաղորդակցության ոլորտում
  • Հայերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի առավելություն
  • Ճկուն աշխատելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն
  • Սոցիալական լրատվամիջոցների կառավարման փորձ
  • Լուսանկարչության և տեսանկարահանման հմտություններ
  • Adobe Photoshop-ի, Adobe Premier Pro և Adobe After Effects-ի իմացությունը կդիտվի առավելություն
  • Մասնակցություն իր աշխատանքային պարտականություններին առնչվող վերապատրաստումներին

Լրացուցիչ հմտություններ

  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ

Ինչպես դիմել

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով gorispressclub@gmail.com հասցեին մինչև ս.թ. դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով հաղորդակցության գծով օգնական:

Լրացուցիչ հարցերի դիպքում կարող եք զանգահարել +37494541261 հեռախոսահամարով՝ Անահիտ Բադասարյանին կամ գրել bagh.anahit@gmail.com էլ․հասցեին։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Facebook Comments