SAH ԿԵՆՏՐՈՆ՝ ՀԱԳԵՑԱԾ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Օրերս ԳՊՀ-ում հյուրընկալված Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները՝ գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի գլխավորությամբ, այցելեցին համալսարանի նորաբաց «Կայուն ճարտարապետական ժառանգություն» (SAH) կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի կրթական և տեխնիկական հնարավորություններին։

Նշենք, որ SAH կենտրոնը հագեցած է առաջատար այնպիսի տեխնոլոգիաներով և ծրագրային ապահովմամբ, ինչպիսիք են համակարգիչները, 3D լուսապատճենման սարքը, շենքերի տեղեկատվական մոդելավորման (BIM) ծրագիրը: Այս ժամանակակից ռեսուրսները հնարավորություն են տալու ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին ուսումնասիրելու, փաստագրելու և վերականգնելու պատմական կառույցները՝ օգտագործելով նորարար և կայուն մեթոդներ: Կենտրոնը նաև օգնելու է համալսարանում վիդեոկոնֆերանսների կազմակերպմանը՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանը, լավագույն փորձի և կայուն ժառանգության պահպանության նորարարական մոտեցումների տարածմանը:

Facebook Comments