FORMULA GORIS ԵՐԿՕՐՅԱ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ համալսարանականներ
TCF֊ի ծննդյան առթիվ 2021թ. ապրիլի 2-3-ը Գորիսում տեղի կունենա FORMULA GORIS երկօրյա կոնֆերանսը: Այն կնշվի որպես փոխօգնության և համագործակցության օր՝ համայնքներին և հանրությանը ծառայելու նպատակով։

  • Կոնֆերանսը միտված է ուժեղացնել Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին Թվային Մարքեթինգի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով։
  • Ցույց տալ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան նրանց կառուցել համաշխարհային ընկերություններ՝ գտնվելով իրենց իսկ քաղաքներում ու գյուղերում։
  • Կիսվել մասնակիցների հետ փորձով, գիտելիքով և մոտիվացնել նրանց կրկնել  TCF֊ի ու նրա գործընկերների հաջողության պատմությունները՝ բազմապատկելով այդ փորձը։
Ստեղծի՛ր Քո բանաձևը թվային աշխարհում։
Կոնֆերանսի մանրամասներին ծանոթանալու և միջոցառմանը մասնակցելու համար անցի՛ր հետևյալ հղումով

Facebook Comments