FORMULA GORIS ԵՐԿՕՐՅԱ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀՐԱՎԵՐ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2021/03/163959970_272963060937605_2071566583280872152_o-e1616499758999.jpg)
Հարգելի՛ համալսարանականներ
TCF֊ի ծննդյան առթիվ 2021թ. ապրիլի 2-3-ը Գորիսում տեղի կունենա FORMULA GORIS երկօրյա կոնֆերանսը: Այն կնշվի որպես փոխօգնության և համագործակցության օր՝ համայնքներին և հանրությանը ծառայելու նպատակով։
- Կոնֆերանսը միտված է ուժեղացնել Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին Թվային Մարքեթինգի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով։
- Ցույց տալ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան նրանց կառուցել համաշխարհային ընկերություններ՝ գտնվելով իրենց իսկ քաղաքներում ու գյուղերում։
- Կիսվել մասնակիցների հետ փորձով, գիտելիքով և մոտիվացնել նրանց կրկնել TCF֊ի ու նրա գործընկերների հաջողության պատմությունները՝ բազմապատկելով այդ փորձը։
Ստեղծի՛ր Քո բանաձևը թվային աշխարհում։
Կոնֆերանսի մանրամասներին ծանոթանալու և միջոցառմանը մասնակցելու համար անցի՛ր հետևյալ հղումով
Facebook Comments